Նոր կյանքի ծննունդը, թերևս, ամենաերջանիկ իրադարձությունն է ընտանիքում: Սակայն իրականությունն այն է, որ ընտանեկան զույգերից ոչ բոլորին է բախտ վիճակվում վայելելու երեխաների բերկրանքը: Վերարտադրողական ֆունկցիաների տարաբնույթ խանգարումների արդյունքում անզավակության դատապարտված զույգերն այս կամ այն ճանապարհով անելանելի թվացող իրավիճակից դուրս գալու փորձեր են կատարում: Ոմանք, գիտակցելով բոլոր բարոյական և էթիկական նրբությունները, երեխա են որդեգրում մանկատնից, որդեգրում և իրական ծնողներից վերցնում են իրենց մոտ ազգականների երեխային, դրանով իսկ հոգեբանական խնդիրներ, բարդույթներ ստեղծելով երեխայի ներաշխարհում: Ավելի քարքարոտ ճանապարհով են գնում հուսալքված ու բախտախնդիր որոշ հայրեր, որոնք ընտանիքից դուրս երեխա են ունենում: Թվարկված երևույթները ծանոթ են բոլորին: Հասարակության վերաբերմունքը տարբեր ժամանակներում տարբեր էր` անհանդուրժողականից մինչ այլ ծայրահեղություններ:
Բժշկագիտական նոր և ժամանակակից տեխնոլոգիաներն անզավակ զույգերին հույս ներշնչեցին և երեխա ունենալու բաղձալի երազանքը իրականության վերածվելու հնարավորություն պարգևեցին: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները նախկինում հասու էին միայն տնտեսապես զարգացած երկրների քաղաքացիներին, սակայն մեր երկրում էլ դրանք արդեն դառել են առօրյա բժշկական միջոցառումներ:
Ինչու՞ հիմնադրվեց «Առողջ Միտք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Բազմաթիվ անզավակ զույգերի պատկերացմամբ երեխա ունենալու երազանքը կարող է իրականանալ բացառապես բարոյականության, էթիակական նորմերի և օրինականության սահմաններում: Սեփական անձին, ընտանեկան արժեքների պահպանմանը ներկայացված բարձր պահանջները նախկինում ծայրահեղ բարդացնում էին իրականությունը:
Մեր առաքելությունը այդ ընտանիքներին աջակցելն է: Մենք առաջարկում ենք համագործակցություն այն զույգերին, որոնք ցանկանում են քաղաքակիրթ ձևով, բացառապես օրինական ճանապարհով ունենալ առողջ, իր կենսաբանական ծնողների ժառանգական հատկանիշները կրող երեխա ունենալ:
Մեր համագործակցությունը փոխշահավետ է:
Մենք ուսումնասիրել ենք հիմնախնդիրը, դրա ծագումնաբանությունը, իրավաբանական նրբությունները, դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհները: Մեր աջակցությունը փոխնակ մայրության ծրագրում ընդգրկուն ծառայություն է, որն անհամեմատ թեթևացնում է արհեստական (էքստրակորպորալ, ինսեմինացիա) բեղմնավորման, դրա հետ կապված բազմաթիվ բժշկական, կլինիկական, իրավաբանական գործառույթների հետ կապված զույգերի և փոխնակ մայրերի հոգսերը: Բնական է, որ այդ ամենով մենք դրամ ենք վաստակում: Սակայն զուգահեռ մենք զգալի տնտեսում ենք ձեր նյութական միջոցները, որոնք դուք այս կամ այն կերպ ծախսելու եք փոխնակ մայրության խնդիրն ինքնուրույն լուծելու ընթացքում և հանրագումարը կլինի նույնը կամ համեմատելի մեր ծառայության արժեքին: Առանց մեզ ձեր հոգսերը եռապատկվում են: Մեր համագործակցությունը բացառում է գործառույթի ապօրինությունը որևէ փուլում, երաշխավորում է առողջ, իմացյալ փոխնակ մոր թեկնածության առաջարկը և այլն:



